Մարիամ Փաշինյանը եղբոր՝ Աշոտ Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել Արցախից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Արցախում ծառայող իր եղբոր՝ Աշոտ Փաշինյանի հետ նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Արցախ  է մեկնել՝ մասնակցելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանյաց միջոցառմանը մասնակցելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։

Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ