![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԲՈՒՀ-երի ակադեմիական ազատության և մեր հրաշալի ուսանողների մասին։
Չի կարելի ԲՈՒՀ-ին, ակադեմիական հանրությանը պարտադրել անցնել այս կամ այն առարկան։
Ժամանակակից ԲՈՒՀ-երը գտնվում են շատ ուժեղ մրցակցության մեջ, որպեսզի կարողանան պոտենցիալ ուսանողներին գրավել։ Այդ մրցակցությունը հանգեցնելու է նրան, որ ԲՈՒՀ-երում անցնելու են միայն այն առարկաները, որոնք իրապես պետք են ուսանողներին, ապագա մասնագետներին։
Հակառակ պարագայում, այս տրամաբանությանը չենթարկվող ոչ մի ԲՈՒՀ, պարզապես բավարար քանակով դիմորդ չի ունենա։ Ես շատ լավ եմ ճանաչում ժամանակակից ուսանողներին, նրանք շատ լավն են, շատ պահանջկոտ, միևնույն ժամանակ չեն հանդուրժում բոլոր այն առարկաներն ու դասախոսներին, որոնք իրենց չեն տալիս մասնագիտական կարողությունների ավելացմանն ուղղված գիտելիքներ։
ԲՈՒՀ-երի ակադեմիական ազատության և մեր հրաշալի ուսանողների մասին։Չի կարելի ԲՈՒՀ-ին, ակադեմիական հանրությանը պարտադրել…
Posted by Gevorg Papoyan on Friday, November 8, 2019
![]()