![]()
Համացանցում հայտնվել է Սիրուշոյի նոր տեսահոլովակը՝ «Զոմա — Զոմա»
Սիրանուշոն սկսել է իր կարիերան 7 տարեկանից երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ Նրա երաժշտական ոճը արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։
9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։
Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ Երգի հեղինակն է Սիրուշոն և Դեր Հովան: Քելե-Քելեն հիթ դարձավ ամբողջ աշխարհի եվրատեսիլյան երկրպագուների շրջանակում:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()