«Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է…». Արմեն Գրիգոյանը լուսանկար է հրապարակել


ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է…»:Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղարի հարսանիքին ներկա է հայաստանյան և արցախյան քաղաքական էլիտան՝ նրանց թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ուրիշներ:

Լուսանկարում հարսնացուն կրում է սպիտակ, նուրբ զգեստ, իսկ ձեռքի ծաղկեփնջի գույները համադրված են ԱԽ քարտուղարի մանուշակագույն փողկապի հետ:

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր կայացավ Արմեն Գրիգորյանի և իր ընտրյալի՝ Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ Մանե Մինասյանի պսակադրությունը:Հիշեցնենք, որ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Instagram-ի իր էջում դստեր՝ 4-ամյա Արփիի հետ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Գնում ենք Արցախ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ