Շպռոտը՝ մարմինն ընդգծող երեկոյան զգեստով

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է շքեղ կերպարում։

Շպռոտը կրում է արծաթագույն, խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող երեկոյան զգեստ։ Նա վառ դիմահարդարմամբ է, գեղեցիկ սանրվածքով։

Լուսանկարին  կից երգչուհին գրել է․«Անհամբեր սպասում եմ նոր տեսահոլովակիս թողարկմանը։ Ես սովորաբար դադաղ երգեր չեմ կատարում, սակայն սա լինելու ձեր սիրելի տանգոն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ