![]()
Կոլումբիայում ընտանի կատուն փրկել է մահից մեկ տարեկան փոքրիկին: Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում:
27-ամյա Դիանա Լորենա Ալվարեսը դուրս է եկել տնից` մեկ տարեկան Սամուելին թողնելով միայնակ, մահճակալի մեջ: Երբ նա վերադարձել է, տեսել է, որ փոքրիկը մահճակալում չէ, այլ գետնին է, և հանգիստ սողում է:
Որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, մայրը նայել է անվտանգության տեսախցիկների կադրերը: Պարզվել է, որ փոքրիկի կյանքը փրկել է Գատուբելա անունով տնային կատուն:
Երբ փոքրիկը սողալով հասել է կտրուկ ներքև տանող աստիճաններին, կատուն թռչել է տեղից և փակել է երեխայի ճանապարհը: Կատուն այնքան է սպասել մինչև երեխան շրջվել և այլ կողմ է շարժվել:
Համացանցում կատվի արարքը բուռն քննարկումների է արժանացել: Շատերը կատվին ուղղակի հերոս են համարել, որը գնացել է այս քայլին գիտակցաբար, մյուսներն էլ գովքի հետ հումոր են նաև արել՝ նշելով, որ կատուն այս արարքով մինչև կյանքի վերջ ձկան պաշար է վաստակել:
![]()