![]()
Հեռուստատեսային պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ «Մել» ֆիլմի մասին:
«Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է, ուրիշ մասեր չեն ֆինանսավորում»,- մասնավորապես նշել էր վարչապետը:
«Նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ… Էդ 20 մլն դրամը, որը տալիս եք Մելինե Դալուզյանի ֆիլմի՝ իբր չեմպիոնական հատվածը ֆինանսավորելու համար, պատրաստ եմ այդ գումարով նորանկախ Հայաստանի 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր նկարահանել»,- ասել է Ռ. Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:
Իննա Սահակյանը նաեւ սցենարի հեղինակն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իննան պատմեց, որ, չլինելով ծանրամարտի սիրահար, 2006 թվականից հետեւել է Մելինե Դալուզյանի ելույթներին, հպարտացել նրա ամեն մի բարձրացրած կիլոգրամով.
«Նա հաստատուն բարձրանում էր փառքի աստիճաններով. Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չգերազանցված ռեկորդ։ Ես հիանում էի նրանով, նրա թիմակիցներով, ոչ միայն այն պատճառով, որ նրա շնորհիվ աշխարհում բազում անգամներ բարձրանում էր եռագույնը ու հնչում մեր հիմնը, այլ նաեւ նրա համար, որ նա կոտրում էր կարծրատիպերը. նա փայլում էր մի մարզաոճում, որը տարիներ շարունակ համարվել է առնական, եւ հայ կինը կարծես թե անելիք չուներ այդ սպորտում»:
5 րոպե է, շատ չէ: «Մել» ֆիլմի ու վայ սուպերնախարարի մասին:
Posted by mkhitaryan_rubens on Friday, November 8, 2019
![]()