«Էս ժետոնը տվեք նախարարին, թող գնա տուն…». ցուցարարը՝ վարչապետին

ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ ԱԳՆ-ի ճանապարհին վարչապետը հանդիպեց ցուցարարներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին իրենց հետ հանդիպման եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փոխանցել նախարարին:

«Սա իր արած հայտարարությունները և ժետոնը, խնդրում եմ փոխանցեք», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ վարչապետին փոխանցելով երեկ ՀՅԴ մասին Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունների տպագիր տարբերակը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ