«Հայաստանը նշվում որպես 2020 թվականի ամենացանկալի եւ ամենապոպուլյար տուրիստական ուղղություն». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է World Travel Market-ի հրապարակմամբ՝ կից գրելով․

Ուրախ եմ արձանագրել, որ ավելի ու ավելի շատ համաշխարհային վարկանիշերում է Հայաստանը նշվում որպես 2020 թվականի ամենացանկալի եւ ամենապոպուլյար տուրիստական ուղղություն:

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանն որպես զբոսավար էր հանդես եկել օտարերկրացի զբոսաշրջիկների համար:

Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով շրջել էր Հայաստանում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկների հետ և անգլերենով նրանց ներկայացրել մեր մայրաքաղաք Երևանը և նրա պատմությունը:

Շրջայցը մեկնարկել էր Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան պողոտայով, Սայաթ Նովա, Աբովյան, Վազգեն Սարգսյան փողոցներով և եզրափակվել Հանրապետության հրապարակում:

Ուրախ եմ արձանագրել, որ ավելի ու ավելի շատ համաշխարհային վարկանիշերում է Հայաստանը նշվում որպես 2020 թվականի ամենացանկալի եւ ամենապոպուլյար տուրիստական ուղղություն:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, November 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ