![]()
«Մկրտությունից հետո որևէ շփում չի եղել». Քարդաշյանների կնքահայր Նաիրի Սրապիոնյանը՝ ԱՄՆ իր այցի առիթի մասին։
Քարդաշյանների կնքահայր Նաիրի Սրապիոնյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է: Մենք կապ ենք հաստատել սարկավագի հետ՝ ճշտելու այցի նպատակը, նաեւ հետաքրքրվելու՝ հայտնի ընտանիքի հետ հանդիպում սպասվում է, թե՝ ոչ:
Նաիրի Սրապիոնյանը իր այցը վաղուց էր ծրագրել եւ մեկնել է ոչ թե Քարդաշյանների հրավերով, այլ՝ արձակուրդի. «Որեւէ հատուկ նպատակով չեմ մեկնել: Այս պահին որեւէ հստակ բան ասել չեմ կարող: Ուղղակի արձակուրդում եմ»:
Սարկավագից հետաքրրվեցինք նաեւ՝ մկրտությունից հետո Քարդաշյանների հետ որեւէ կապ եղել է.«Ոչ: Մկրտությունից հետո նրանց հետ ոչ մի շփում չի եղել: Իմ կողմից էլ նրանց հետ կապ հաստատելու փորձ չի եղել»,-եզրափակել է նա:
![]()
![]()