«Նոր ճանապարհը նոր հյուրեր է բերելու Գյուլագարակի դենդրոպարկ». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Նոր ճանապարհը նոր հյուրեր է բերելու Գյուլագարակի դենդրոպարկ»:

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են,  որ Լոռու Դենդրոպարկ տանող 3 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է:

Հիշեցնենք, որ բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։

Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Հիմնանորոգվել է Դենդրոպարկ տանող 3 կիլոմետրանոց ավտոճանապարհը

Լոռու Դենդրոպարկ տանող 3 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է:#armgovՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia

Posted by ՀՀ կառավարություն on Thursday, November 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ