![]()
«Սերամիզիան» կերամիկական սպասքի գործարանի կառուցման համար նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո:
«Սերամիզիան» կերամիկական սպասքի գործարանը 500-1000 աշխատատեղ կապահովի։ Այս մասին գործարանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ գործարանի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ գործարանի աշխատողների թիվը 35–ն է, քանի որ մասնագետներ չունենք։ Պատրաստ ենք գործարանում աշխատել ցանկացողներին 1 ամսով ուղարկել Իտալիա` վերապատրաստման»,–ասաց ԲՀԿ առաջնորդը։
Գործարանը կառուցվել է Multi Group կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի 2020–ի բյուջեի մասին` Ծառուկյանը պատասխանեց, որ բյուջեն դեռ չեն քննարկել, տվել են համապատասխան մասնագետներին, որ կարդան ու եզրակացություն կայացնեն։ Նա հայտնեց նաև, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում ելույթ կունենա, կհայտնի իր տեսակետը բյուջեի մասին։
հա էլի… մարդը ճիշտ է ասում…
Posted by Taron Chakhoyan on Thursday, November 7, 2019
![]()