![]()
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր անհարգալից է խոսել դատավոր Աննա Դանիբեկյանի մասին: Նախ նա կասկածի տակ է դրել դատավոր Դանիբեկյանի պրոֆեսիոնալիզմը, հետո էլ արհամարհական նրան ուղարկել տուն՝ կատուներին պահելու: Փաստաբան Սահակյանը իր հաճախորդի տիրապետած բառապաշարով՝ ՛՛նյարդանում՛՛ է, իսկ որտեղի՞ց է գալիս նրա այս ջղաձգությունը:
Նախ նրանք ամբողջ թիմով փորձեցին ճնշել նախկին դատավորներին, իսկ հիմա, երբ սկզբունքային դատավորի հանդիպեցին, նյարդային նոպաներ են ունենում: Դատավոր Դանիբեկյանին չազդեցին անգամ Քոչարյանի ուղարկած թմրամոլները, էլ ուր մնաց՝ Սահակյանի քամահրական ոճից նեղվի: Իսկ Սահակյանին մի երկու խորհուրդ.
եթե Դանիբեկյանը իսկապես կատուներ է պահում, ուրեմն նա մեծ կենդանասեր է, իսկ Դուք կենդանատյաց:
Դուք ոչ միայն կենդանիներին եք ատում, այլեւ կենդանիներին խնամելը համարում եք արհարմարհելի գործ: Ավելին՝ Դուք սխալ պատկերացում ունեք կանանց մասին. նրանք կարող են կենդանիներ պահել եւ, միաժամանակ, հանցագործների դատել:
Երրորդ. Դուք Ձեզ համարում էիք ամենակարող փաստաբան, բայց Ձեր փաստաբանական ունակությունները արդյունք չեն տալիս, Դուք մասնագիտական տեղապտույտի մեջ եք: Միաժամանակ, Դուք ապացուցելու բան ունեք ոչ միայն ինքներդ Ձեզ ու Ձեզանից երիտասարդ փաստաբաններին, այլեւ Ձեր հաճախորդին. ըստ երեւույթին, Քոչարյանին խոստացել եք, որ ամեն ինչ կանեք նրան ազատելու համար:
Անում եք՝ դատարկ ու անիմաստ միջնորդություններ եք ներկայացնում՝ փոխանակ վերջապես թույլ տալու, որ դատարանը անցնի բուն դատական գործընթացին: Ա՛յ, այդ ժամանակ կերեւա Ձեր պրոֆեսիոնալիզմը, թեեւ մի խնդիր կա. Դուք ստանձնել եք բազմաթիվ մեղքերի հեղինակ հանցագործի պաշտպանությունը:
Եվ մեկ հորդոր. այլեւս չփորձեք վիրավորել կանանց, չփորձեք թերագնահատել կին դատավորներին եւ հիշեք, որ բացի Ձեզանից բնության մեջ այլ շնչավորներ էլ են ապրում:
Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր անհարգալից է խոսել դատավոր Աննա Դանիբեկյանի մասին: Նախ նա կասկածի տակ է դրել…
Posted by Karine Harutiunian on Thursday, November 7, 2019
![]()