![]()
«Միսս հայուհի 2018», Women’s Club նախագծի մասնակից, մոդել Արենա Զեյնալյանն այսօր նշում է ծննդյան 26-ամյակը։
Արեն իր տարեդարձը սիրում է, սակայն մեծանալու գաղափարը նրան այնքան էլ չի ուրախացնում։ Մոդելի տրամադրությունն, անկախ ամեն ինչից, իր համար տոնական այս օրը դրական է։ Արենային առաջինը շնորհավորել են Women’s Club-ի իր գործընկերներն ու գործընկերուհիները։
«Կեսգիշերին միանգամից այնքան նամակ եմ ստացել, որ չեմ հիշում, թե որն էր առաջինը։ Ինձ շատ ուրախացրեց Women’s Club-ի անակնկալը, որովհետև կեսգիշերին աղջիկներն ու տղաները տորթով, մոմերով եկան մեր տուն, ընկերուհիս էլ էր նրանց հետ և այդպիսով անակնկալ արեցին։ Սա իսկապես լավ անակնկալ էր ինձ համար։ Ստացվեց, որ այս տարի առաջինն ինձ շնորհավորել են Women’s Club-ի գործընկերներս»,- նշեց Արենան։
«Տարիներ առաջ այս օրն ինձ համար ավելի էմոցիոնալ էր, բայց տարիների հետ դա անցավ։ Հիմա ինքս նկարահանման եմ շտապում և օրս աշխատանքային է լինելու, որովհետև խառը գրաֆիկ ունեմ և չեմ կենտրոնանում դրա վրա։ Տարեդարձս է, բնականաբար, տրամադրություն էլ անչափ բարձր է»։ Արենան նշեց՝ հաջողակ տարի է ունեցել և սպասում է, որ 26-ն էլ իրեն կուրախացնի այնքան, որքան 25-ը։
![]()
«26 տարեկանը նպատակների և ոչ երազանքների շրջան է։ Քանի որ, կարծում եմ, արդեն պետք է առջևդ նպատակներ դնես, որպեսզի դրանք կարողանաս իրագործել։
![]()
Սա փուլ է, երբ ես պետք է որոշեմ, թե կյանքիս հետ ինչ եմ ուզում անել, որովհետև 26 տարեկանը հենց այդ շրջանն է։ Այս տարիքում արդեն էլ երեխա չես և պետք է յուրաքանչյուր քայլդ լինի կշռադատված ու զգույշ»։
![]()
Մոդելը նվերների մասին խոսել չցանկացավ՝ հիմնավորելով, որ դա իր համար միայն սիմվոլիկ մի բան է․ «Նվերն ինձ համար միշտ սիմվոլիկ բնույթ է կրել, որովհետև միայն մարդու համար ժամանակ գտնել գրելը, մի ծաղիկ գնելը ևս ուշադրություն է և ես դա կարևորում եմ։ Չեմ կարող ասել, թե ինչ եմ սիրում նվեր ստանալ, որովհետև չեմ կենտրոնանում դրա վրա»։
![]()
![]()