![]()
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր հանրապետությունում անոմալ տաք և չոր հոկտեմբերի և նոյեմբերի գլխավոր պատճառը Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ Բենգալական սառը օվկիանոսային հոսանքի թուլացումն է, ինչի արդյունքում այդ հատվածում օվկիանոսի ջրի ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 5-6 աստիճանով»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.70C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.70C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.60C
Մեր հանրապետությունում անոմալ տաք և չոր հոկտեմբերի և նոյեմբերի գլխավոր պատճառը Ատլանտյան օվիկիանոսում, Աֆրիկայի արևմտյան…
Posted by Gagik Surenyan on Thursday, November 7, 2019
![]()