Լավագույն ուսուցիչներին կառավարությունը կպարգևատրի համակարգիչներով

Կառավարության նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որով գումար է հատկացվում ԿԳՄՍ նախարարությանը՝ երկու ծրագրերի իրականացման համար․

.նախկին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային սոտրաբաժանումների տեղափոխություն դեպի նախկին ԿԳՆ շենք,

.Ուսուցչի օրվա առիթով լավագույն ուսուցիչների պարգևատրում համակարգիչներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ խոսքն ամեն տարի ուսուցիչների օրվա առիթով իրականացվող մրցանակաբաշխության մասին է․ այս տարի այդ մրցանակը կստանա 77 ուսուցիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ