Ես մտա իմ հին լոգարանը, փակվեցի ներսում և այնքան ուժգին լացեցի. Քիմ Քարդաշյան

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչ անակնկալ է պատրաստել մայրիկի համար՝ ծննդյան օրվա առթիվ:

«Այսօր մենք մայրիկիս օրն ենք տոնում: Ցանկացած մեկը, ով գիտի նրան, գիտի թե ինչքան զգացմունքային է նա: Իր ծննդյան օրը ես կազմակերպել եմ ոչ մեծ ընթրիք իր երեխաների և այն մտերիմների հետ, որոնց հետ ընկերություն է անում 40 տարեկանից: Ես հրավիրատոմս էի ուղարկել այն տեղից, որտեղ էլ հանդիպեցինք:

Երբ բոլոր հյուրերը եկան, ես նրանց տեղեկացրի, որ անակնկալ ունեմ և դա այն տեղը չէ, որտեղ պետք է նշենք ծնունդը: Հետո ես նրանց տվեցի իրական հրավիրատոմսը: Եվ երբ նրանք տեսան հասցեն, որտեղ մենք գնալու էինք, սենյակը լցվեց արցունքներով:

Ես վարձակալել էի մեր մանկության տունը: Մեր բոլոր հիշողություններն այստեղ են ապրում, հատկապես հայրիկիս հետ կապված հիշողությունները: Սա այն տեղն է, որտեղ ծնվել են Քարդաշյան երեխաները և դարձել այնպիսին, ինչպիսին հիմա կան: Մանկության մեր տան պաստառները և խոհանոցի  հավաքածուն ամենածիծաղելին էին: Ես վերափոխել էի աթոռների ձևը, համապատասխան կոր էին գնել, ձևվածքներ արել ու որպես պաստառ կպցրել պատերին:

Մենք ընթրեցինք տանը՝ կարծես թե ոչինչ չէր էլ փոխվել: Եվ ամբողջ ընթացքում լալիս էինք: Երբ մենք դուրս եկանք, որ գնայինք այնտեղ ես ևս մեկ անակնկալ ունեի: Ես վարձակակլել էի բոլոր այն մեքենաները, որ երբևէ ունեցել էին ծնողներս: Ես նույնիսկ վերափոխել էի համարանիշները. այո , իմ մայրիկի համարանիշը 2 DIE 4 էր: մենք այդ մեքենաներով գնացինք տուն ու վերապրեցինք մեր մանկությունը:

Դա լավագույն օրն էր: Ես այնքան հպարտ եմ, որ կարողացա այդ անակնկալը պահել գաղտնի մայրիկից ու քույրիկներից մի քանի շաբաթ շարունակ: Դա ամենահատուկ, նոստալգիկ  օրն էր իմ կյանքի, և մենք զգացինք մեր հայրիկի ներկայությունը, նա ևս վայելում էր այդ օրը մեզ հետ: Ամբողջ երեկո ես չլացեցի, չնայած լացել էի կազմակերպչական ողջ ընթացքում: Բայց ընթրիքի ավարտին ես մտա իմ հին լոգարանը, փակվեցի ներսում և այնքան ուժգին լացեցի»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ