Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը»

Էլյա Հովհաննիսյանը մշտապես հանդես է գալիս օգտակար խորհուրդներով: Այս անգամ ևս նա խորհուրդ է տալիս ազատվել վատ մտքերից: Նա ասել  է. «Մարդու ճակատագիրն իր գործունեությունից է կախված։ Ես հաշվում եմ մարդկանց թերությունները, քանի որ եթե մարդ չիմանա իր թերությունները, չի կարող ճիշտ ապրել»:

Աստղաբանը բազմիցս նշել է, որ բացասական մտքերի արդյունքում  տեղի են ունենում բացասական բաներ:

«Երբ մարդ վատ բաներ է մտածում, ձախ ձեռքը գործի է անցնում. ձեռքի ափը հավաքում է շրջապատից բոլոր վատ բաները և բերում, տալիս է այդ մարդուն։Ստացվում է, որ մարդն ինքն իր ճակատագիրն աղավաղում է»,- նշեց աստղագետը։

Եթե մարդ միշտ լավ բաների մասին է մտածում, այդ ժամանակ գործի է անցնում աջ ձեռք, հավաքում և այդ մարդուն է տալիս շրջապատի դրական էներգիան։

Սակայն, ըստ Էլյա Հովհաննիսյանի, սա չի նշանակում, թե ռոմանիտիկ և երազող մարդիկ կյանքում հաջողությունների են հասնում։

«Այդ մարդիկ սխալ են ապրում և չգիտեն իրենց սխալները»,- ընդգծեց աստղագետը։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ