![]()
26-ամյա Աննա Վարդանյանը 7 տարվա անպտղությունից հետո հղիացել է եռյակով։ Հետաքրքիր է, որ նա հղիացել է առանց վերարտադրողական կողմնակի տեխնոլոգիաների, ինչպես օրինակ էքստրակորպորալային բեղմնավորման (ԷԿՈ) օգտագործման։
Աննայի խոսքերով, երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ տեսել են, որ պտուղը մեկը չէ, այլ երեքը, ե՛ւ ինքը, ե՛ւ ամուսինը, ե՛ւ բժիշկը ծայրահեղ զարմացած եւ ցնցված են եղել։ Սակայն նրանք արագ հասկացել են, որ իրենց առջեւ բարդ ու պատասխանատու ուղի է։
Ծնվելու պահին նրանք կշռել են 1620, 2030 եւ 1800 գրամ։ Մի ամբողջ ամիս նրանք անցկացրել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նրանց խնամել են եւ պատրաստել են ինքնուրույն կյանքի։ Այսօր նորածիններն արդեն կշռում են 2580, 2540 եւ 2920 գրամ եւ վերջապես, դուրս են գրվում հիվանդանոցից ու տուն են գնում։
![]()