![]()
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հերքել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման բոլոր լուրերը։ Այդ մասին Վլադիմիր Կարապետյանը նշել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Լրատվական դաշտում լուրեր են տարածվել, թե Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Լուրը հերքել է նաև Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
Հիշեցնենք, որ, ավելի վաղ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ տեղեկատվական արշավ էր սկսվել՝ կապված Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած ներկայացման հետ։
Ինքը՝ նախարարը, անդրադառնալով պերֆորմանսին, հայտնել էր, որ այս կամ այն ծրագրին գումար հատկացնելու որոշումը կայացվում է գնահատող հանձնաժողովի կողմից, որի անդամ են հանդիսանում արվեստի անվանի գործիչները»։
![]()
![]()