«Կա աղջիկ, ում հետ շփվում եմ, և ամեն ինչ հրաշալի է». Ռաֆայել Երանոսյանի խոստովանությունը

Ռաֆայել Երանոսյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 25-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2006 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան և աշխատել Երևանի Կամերային թատրոնում՝ որպես դերասան:

2007 թվականին նկարահանվել է «Քրմուհին» ֆիլմում, իսկ 2011 թվականին «Ալա Բալա Նիցա» ֆիլմում և այլ ֆիլմերում: 2007-2010 թվականներին նկարահանվել է «Կարգին հաղորդում», 2010-2013 թվականներին «Կարգին սերիալ», իսկ 2013 թվականին՝ «No comment» հումորային նախագծերում և հոլովակներում:

Ռադիոյում վարել է «Բարի առավոտ» հաղորդումը: Խաղացել է «Կաբառե», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլ ներկայացումներում: 2011 թվականից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում` որպես դերասան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ