![]()
Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ժամանակակից պատմության հայտնի կեղծարար Էդիկ Մինասյանը, զարմանում ու զայրանում է իշխանության կրթական քաղաքականությունից։
Սա արդեն դրական տեղաշարժ է, որովհետև եթե Էդիկ Մինասյանը մի բանից զայրանում է, ուրեմն տվյալ բանի մեջ կա զարգացում ու ճշմարտություն։
Սա միգուցե կթվա պարզ մեկնաբանություն, բայց իրականում այս ամենը ամբողջովին նկարագրում է հայակական կեղծված իրականության էությունը։
Հենց այս տեսակն է, որ տարիներ շարունակ իրական ազգային պատկերացումները վերածել էր բաժակաճառային հայրենասիրության։
Հենց այս տեսակն է, որ գեղիկլուբականությունը մատուցել ու մատուցում է իբրև միակ ու ճշմարիտ ազգային մշակույթ։
Հենց այս տեսակն է, որ տարիներ շարունակ քարոզել է <<մեկ ազգ, մեկ մշակույթ>>ֆաշիստական ցնորամտությունը։
Հենց այս տեսակն է, որ քաղաքացուն համոզում էր, որ դու չես կարող որոշել, որովհետև ճիշտը այն է, որ քո փոխարեն ուրիշները որոշեն։
Հենց այս տեսակն է, որ արհեստավարժ զինվորականներին համոզել էր, որ իրենք ավելի շատ ֆիդայիններ են, այլ ոչ թե կայացած բանակի սպաներ։
Եվ վերջապես, հենց այս տեսակն էր, որ ծնեց Հոկտեմբերի 27 ու Մարտի 1։
Ժամանակակից պատմության հայտնի կեղծարար Էդիկ Մինասյանը, զարմանում ու զայրանում է իշխանության կրթական քաղաքականությունից։…
Posted by Գագիկ Քամալյան on Wednesday, November 6, 2019
![]()