«Արդյո՞ք 10 մլն հայի միջից այդքան բարդ է 18 ամսվա մեջ 20-25 ուժեղ կադրեր գտնելը»․ Գարիկ Ղազարյանը

Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօրվա քաղաքական կադրերի քաղաքականությանը։ Եվ իսկապես, եթե այսօր մենք տեր չլինենք մեր կատարած հեղափոխությանը , հետո գուցե արդեն շատ ուշ լինի։

Պետք չի քննադատել կամ դատապարտել որևէ մեկին, բնավ դա չի այս գրառման նպատակը։ Խնդիրը դիտեք այլ հարթակում, մեր քաղաքական կադրերը մի տեսակ շատ հանգիստ են, ինքնակրթվելու և քաղաքականության մեջ խմորվելու մասին ուղղակի խոսք չկա։

Փրկե’ք հեղափոխությունը , հեղափոխական այնուհետեւ իշխանական ճամբարներում պատահաբար հայտնվածներից, սեփական շահը պետականից գերադասողներից, անընդհատ քծնողներից, խառնակիչներից, իրական նվիրյալներին ետ շպրտողներից:

Արդյո՞ք 10 մլն հայի միջից այդքան բարդ է 18 ամսվա մեջ 20-25 ուժեղ կադրեր գտնելը, թե՞ ցանկանալն է այդքան բարդ!

https://www.facebook.com/photo.php?fbid=2581010001991886&set=a.937791726313730&type=3&permPage=1

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ