Կասանդրա Տրոյայի թագավոր Պրիամոսի և թագուհի Հեկաբեի դուստրը։ Ապոլլոնը սիրահարվել էր Կասանդրային և նրան օժտել գուշակելու ձիրքով, բայց ստանալով նրա մերժումը այնպես է անում, որ ոչ ոք չհավատա նրա գուշակություններին։
Կասանդրան իզուր է կանխագուշակում Տրոյայի կործանումը, այն վտանգը, որ թաքնված էր հույների լքված փայտե ձիու մեջ։ Տրոյայի անկման ժամանակ Կասանդրան թաքնվել է Աթենասի արձանի մոտ, բայց բռնվել է Էաս լոկրացու կողմից։
Ավար բաժանելու ժամանակ Կասանդրան բաժին է ընկնում Ագամեմնոնին և նրա հետ սպանվում Միկենեում Կլիտեմնեստրայի և Էգիսթոսի ձեռքով։
Ժամանակին «Կասանդրա» սերիալը շատ հայտնի էր, բոլորը սիրում էին հետևել գլխավոր հերոսների սիրային պատմությանը: Լատինամերիկյան այս սերիալը 90-ականների ամենահայտնի սերիալն էր: Ինչպես են տարիների ընթացքում փոխվել սերիալի գլխավոր դերասանները՝ Կասանդրան և Իգնասիոն: