Աննա Սարգսյանը դարձել է շախմատի ոսկե մեդալակիր, Լևոն Արոնյանը՝ արծաթե

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են անհատական մեդալներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արծաթե մեդալի է արժանացել առաջին խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և զիջել միայն ռուս Դմիտրի Անդրեյկինին:

Կանանց Հայաստանի հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալակիր է դարձել 4-րդ խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից հավաքել է 7 միավոր: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:

Հիշեցնենք, որ ԵԱ-ում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ կանանց թիմը՝ 7-րդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ