Արտակարգ պատհար Երևանում. Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտ 30 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը։ Նախքան նետվելը կամրջի մյուս հատվածում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցը տեսել է նրան ու շտապել օգնության։

Կամուրջն անցնելիս ոստիկանը վրաերթի է ենթարկվել։ Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներ, ոստիկաններ ու հրշեջ փրկարարներ։

Նրանք քաղաքացիների օգնությամբ կիրճից դուրս են բերել տղամարդուն։

Վերջինս անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը։ Իրավապահները պարզում են նրա ինքնությունը։

Այլ մանրամասներ մեզ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ