«Ես զբաղվում եմ սպորտով, բայց այդ ուտելիքը…». Քիմ Քարդաշյանը որոշել է նիհարել

Քիմ Քարդաշյանը սկսել է ուժեղացված ռեժիմով սպորտով զբաղվել` իր ծննդյան օրն իդեալական տեսք ունենալու համար: Խոսքը, մասնավորապես, նրա 40-ամյակի մասին է, որը Քիմը կնշի հաջորդ տարվա հոկտեմբերին:

Նա մարզվում է անձնական մարզչի` Մելիսա Ալկանտարայի հետ, որն, ի դեպ, մի անգամ պատասխանել է հեյթերներին: «Քիմը մարզվում է շաբաթվա ընթացքում վեց օր, վաղ առավոտից ջանքեր է գործադրում:

Եվ ինձ չի հետաքրքրում նրա մարմնի մասին ձեր կարծիքը: Ես նրան տեսնում եմ ամեն առավոտ, տեսնում եմ`ինչպես է նա ջանքեր գործադրում, աշխատում ոչ միայն մարզասրահում, եւ դա գովասանքի է արժանի»,- գրել էր Ալկանտարան: Այժմ արդեն հայազգի գեղեցկուհին նոր նպատակ ունի:

«Ինձ լավ զգալու համար ես ցանկանում եմ նիհարել: Իսկ դա նշանակում է, որ հարկավոր է աշխատել բոլոր ուղղություններով»,- հայտնել է Քարդաշյանը: Նա նշել է, որ պատճառն ուտելիքն է: «Ես զբաղվում եմ սպորտով, բայց այդ ուտելիքը»:

Քիմը խոսոտավանել է, որ մարզվելու է նաեւ ընթրիքից առաջ, թեեւ նախկինում երբեք այդպես չի վարվել:

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ