Որքա՞ն են վաստակում ռուս երգիչները հավաքույթներին երգելու համար

Ռուս աստղերը իրենց ելույթների համար միլիոնավոր ռուբլիների հասնող հոնորար են պահանջում:

2019թ. «Ձայնը» նախագծի երգչուհի Նարգիզ Զախիրովան իր 45 րոպեանոց ելույթի համար պահանջում է վճարել 1,8 միլիոն ռուբլի, իսկ երգչուհի Պոլինա Գագարինան մի քանի երգ կատարելու համար պահանջում է 3,5 միլիոն ռուբլի:

Նույն գումարն է վերցնում նաև Դիմա Բիլանը: Երգչուհի Սվետլանա Լոբոդան ելույթ է ունենում 4,9 միլիոն ռուբլու դիմաց, իսկ Գրիգորի Լեպսը՝ 7 միլիոն ռուբլու:

Ռուսական շոու բիզնեսի ամենաբարձր վարձատրվող աստղը Ալլա Պուգաչովան է, նա կարող է պահանջել 21 միլիոն ռուբլի, սակայն Նոր տարվա խնջույքին նա ոչ մի պարագայում ելույթ չի ունենա:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ