![]()
Համլետ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել․
Նախկին ռեժիմի պրոպագանդիստական մեքենան դեռ որ անխափան շարունակում է կատարել իր սև գործը։ Տեխնոլոգիան հետևյալն է՝ թիրախավորել ներկա իշխանության ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին, միացյալ ջանքերով վարկաբեկել ու անցնել հաջորդին։
Այսինքն փորձում են կոտրել մեկ մեկ որ կոտրելը հեշտ լինի։ Այսպես վարվել են 20 տարի շարունակ, արդեն վարպետացել են այս տեխնոլոգիայի ասպարեզում։ Ակնառու օրինակ է Արայիկ Հարությունյանի դեպքեը։ Արդեն քանի ամիս եղավ կենտրոնացված կրակի տակ են պահում այս մարդուն։ Ժամանակին այդպես վարվեցին շնորհաշատ վերլուծաբան Կարպիս Փաշոյանի հետ։ Ահա ինչ է գրում Կարպիսը նախկինների մասին՝
Իսկ դուք ասում եք, թե եկեք քննարկենք Ստամբուլյան կոնվենցիայի էությունը։ Պարզապես զավեշտալի է, քանի որ այսպիսի իրավիճակում որևէ հարցի շուրջ բանական դիսկուրսը բացառված է։ Դիսկուրսի համար անհրաժեշտ է սպանել մարդկանց գանգուղեղներում ապրող փոքրիկ Սերժ Սարգսյանին ու նրա արժեհամակարգը, որին իրենք անվանում են՝ հայրենասիրություն, ազգ-բանակ, ավանդական-ազգային արժեքներ, նժդեհականություն և այսպես շարունակ։
Եթե հայրենասիրություն, ապա առանց ռեժիմի մեկնաբանության, քանի որ Քոչարյանի ու Սարգսյանի ստեղծած հայրենասիրությունը մարդատյաց է ու մարդակուլ, դրա առաքելությունն է հպատակեցնել ու ծնկի բերել հանրությանը՝ միավորելով հայրենասիրական դեմագոգիայի հիմքի վրա կառուցված ավտորիտար ռեժիմի շուրջ։
Կարպիս Փաշոյան
Նախկին ռեժիմի պրոպագանդիստական մեքենան դեռ որ անխափան շարունակում է կատարել իր սև գործը։ Տեխնոլոգիան հետևյալն է՝…
Posted by Hamlet Abrahamyan on Monday, November 4, 2019
![]()