![]()
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էս վերջերս շատ ա ինչ որ քննարկվում սատանիստական բառը , սատանիստական երիտասարդությունը և սատանիստական երաժշտությունը:
Նրանք ովքեր հակահեղափոխական են և ամեն փոքր առիթ բաց չեն թողնում, որպեսզի խոցեն ներկայիս կառավարությանը , իրենց ասելու բան չունեմ, մարդիկ իրենց գործն են անում, իսկ չեզոք քաղաքացիները, ովքեր կուզեն կարծիքս լսել` որպես քրիստոնեական եկեղեցում մկրտված քաղաքացու` 2 բառով ասեմ:
Սատանիստական երաժշտությունը ուղղվածություն է, որը իրավունք ունի լինելու (իհարկե ոչ հանրային տեղերում), իսկ ցածրակարգ կլկլոց լսող, ամեն եկեղեցի տեսնելուց խաչակնքվող , ձեր իմացած հայ «քրիստոնյան», շատ հնարավոր է, որ իր արարքներով, ապրելակերպով, մտքերով ավելի մոտ կանգնած լինի սատանուն:
Եկեք Խաչակնքվող սատանիստներից խոսենք, դա ավելի մեծ աղետ է :
Այսքանը … ուրի՞շ»:
![]()