![]()
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում սելֆի է հրապարակել:
Հ.Գ. Վարդագույն լույսն անջատելու ձևը չգտանք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) 12-րդ լիագումար նիստերը:
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունենում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը:
Մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
![]()
![]()