![]()
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։
Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։
Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի առաջնային կարևորությամբ։
Հովհաննես Խուդոյանը նշել է, որ ներկայացված միջնորդություններից անհրաժեշտ է քննել խափանման միջոցի հարցը, քանի որ ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, ուստի պետք է առաջնային քննել գրավի միջնորդությունը։
![]()
![]()