![]()
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու պատճառներն այնքան շատ են, որ եթե թվարկվեն, ապա մինչև երեկո կտևի դա։ Այս մասին ցերեկը տված հարցազրույցում ասել է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ես իր անձի դեմ ոչինչ չունեմ … ես իրեն անձամբ ըսկի ձեռքով բարևած էլ չկամ երբևէ»,- Հարությունյանի մասին ասել է Պետրոսյանը։
Պատգամավորի խոսքերով՝ իր համար կարևոր է, որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը գործի Հայաստանի Հանրապետության շահերից։ Իսկ Հարությունյանը, ըստ Պետրոսյանի, կապ չունի ո՛չ մշակույթի, ո՛չ սպորտի, ո՛չ գիտության հետ։
«Փորձենք հավատալ, որ ինքն ուզում է ինչ-որ բան անի, բայց եղբայր, եթե դու չես կարողանում անել, կապ չունի, որ դու ակտիվ քայլել ես։ Թող (Հարությունյանը-խմբ․) հեռանա, թող էլի իրենց թիմից մի մարդ գա, որ կրթության ոլորտից տեղյակ է, հարգելիներս»,- ասել է Պետրոսյանը։
![]()