![]()
10 տարուց ի վեր Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինտիտուտի և Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի շրջանավարտ, «Israel Magazine»-ի թղթակից Հայիմ Իզեմանը մշտապես անդրադառնում է էթնիկ թեմաներին:
Նա մասնավորապես հաճախ է գրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելի «ավանդույթների» մասին: Օզմանը նաև Կնեսետին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Times of Israel»-ում վերջերս հրապարակված բաց նամակը նա հասցեագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այսկերպ Հայիմ Իզեմանն իր «լիակատար համերաշխության խոսքն է ուղղում հայ ժողովրդին՝ 1915 թվականի ապրիլի 24-ի կապակցությամբ»: Նամակում մասնավորապես նշված է. «Շալոմ: 1915 թվականի ապրիլի 24-ի հիշատակումից առաջ, որպես Ֆրանսիայի և Իսրայելի քաղաքացի, մեծ պատիվ ունեմ դիմելու Ձեզ:
Այս նամակը ոչ մի այլ նպատակ չունի, քան իմ լիակատար համերաշխության խոսքը հայտնելը և պատմելը, որ Իսրայելի մեր ժողովուրդը՝ հնագույն հոգևոր ավանդույթներ ունեցող ազգը, կարծում է, որ հայերի պատմական հիշողությունը նաև մերն է: Իմ խիղճը ցնցված է և հանգիստ չունի Հայոց ցեղասպանությամբ:
Մեր քաղաքական լիդերների կողմից չճանաչելը այն ցեղասպանությունը, որը 1915 թվականին խլել է 1.5 միլիոն անմեղ կանանց, տղամարդկանց, երեխաների կյանք, հակասում է սիրո և սրտակցության մեր համընդհանուր տեսլականին: Ունենալով նման պատմություններ, երբ երկու ժողովուրդներն էլ պայքարել են նվաստացումների և մահվան դեմ, բնական կլիներ, եթե մենք առաջինը ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը:
Մենք՝ հրեաներս, որոնց մեծ մասը տուժել է Հոլոքոստի պատճառով, պարտավոր ենք ուղղել այդ անարդարությունը և որքան հնարավոր է շուտ», -ասված է նամակում: Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում նա հույս է հայտնել, որ մի օր ՀՀ վարչապետին առիթ կունենան ընդունել Երուսաղեմում: «Թող բարեկամության և համերաշխության թելերը միացնեն մեր երկու ժողովուրդներին»,- գրել է նա:
![]()