![]()
Խոսելով օրերս համացանցում հայտնված տեղեկատվության մասին, թե ինքը համասեռամոլ է և մասնակցել է գեյ-փարթիների՝ Սարգսյանը չժխտեց, որ մի անգամ մասնակցել է նման փարթիի, ինչը հնարավորութուն է տվել մի շարք ԼԳԲՏ համայնքի մարդկանց ճանաչել ու հասկանալ, թե ինչպես են նրանք ապրում: Միևնույն ժամանակ Սարգսյանը հերքեց, որ ինքը համասեռամոլ է:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը, որ իր նախարարության օրոք մշակույթը ցենզուրայի չի ենթարկվելու, Սարգսյանն ասաց, որ մշակույթը երբեք անազատ չի եղել ու ազատականացնելու կարիք չունի:
«Մշակույթը ազատականացնելու համար չարեցինք հեղափոխությունը: Մենք ձեզ ուրիշ բանի համար բերեցինք, ստացվեց լրիվ ուրիշ բան», — ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ` «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում, քաշքշուկ է տեղի ունեցել, որի ընթացքում Նարեկ Սարգսյանը փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, որ նրանք սատանիստներ են:
![]()