![]()
Գեղասահքի օլիպիական չեմպիոնուհի ռուսաստանցի Ալինա Զագիտովան ֆրանսիական Գրենոբլում կայացած Internationaux de France 2019/20 սեզոնի Գրան-պրիի երրորդ փուլում իր ցուցադրական ծրագիրը սկսել է հայկական դուդուկի հնչյունների ներքո:
Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով և սկսել է պարը Ջիվան Գասպարյանի կատարմամբ հնչած կոմպոզիցիայի տակ:
«The Feeling Begins» կոմպոզիցիայի հեղինակը բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելն է: 2008 թվականին Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանն ու Բրայան Մեյը կատարեցին այդ ստեղծագործությունը Լոնդոնում կայացած՝ Նելսոն Մանդելայի ծննդյան 90 ամյակին նվիրված համերգի ժամանակ:
Ալինա Զագիտովան 2019/20 սեզոնի Գրան-Պրիի փուլում գրավեց երկրորդ տեղը, առաջին հորիզոնական զիջելով իր հայրենակից Ալյոնա Կոստորնայային:
![]()