ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը շարունակվում է

«Ե՛վ ՊԲ-ի և ՀՀ սահմանների ուղղությամբ հրաձգությունների թվաքանակը բավականին բարձր է եղել: Եղել է որոշակի լարվածություն, ինչը սակայն կարգավորվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի սահմանային լարվածությանը:

Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ ցանկացած միտում չեզոքացվելու է:

Խոսելով Արցախի հակամարտության երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման հնարավորության մասին` Տոնոյանը նշեց.

«Ես կարծում եմ, որ կա այդպիսի տարբերակ»:

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին գերատեսչության կողմից տարվող բանակցություններին, նախարարը դրանք «պրոֆեսիոնալ» որակեց:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի մասին՝ Տոնոյանը տեղեկացրեց, որ այն շարունակվում է հեռախոսի միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ