![]()
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ արվեստի գործիչներին պետք է նաև սխալվելու հնարավորություն տալ, ինչը ենթադրում է նաև շտկումներ: Ըստ նրա՝ դրանից շահում է արվեստը, մշակույթը:
«Գնացել եմ մեր կողմից ֆինանսավորվող բեմադրություններ դիտելու, հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել այն գավառականությունից, որ եղել է այդ բեմադրության ժամանակ:
Մեր հետևություններն անում ենք, չենք ուզում վնասել այդ թատրոններին, շտկումներ անելով՝ ուզում ենք առաջ գնալ: Սա մշտական գործընթաց է»,- ասաց Հարությունյանը:
Միաժամանակ նա շեշտեց, որ արվեստում անհնար է վերացնել սուբյեկտիվիզմը:
«Պետք է ֆիքսենք, որ արվեստը 1+1 մաթեմատիկա չէ»,- հավելեց նախարարը:
![]()
![]()