Կապտականաչ-կիսաթրաշած գլխով արարածների ցուցադրած «արվեստը»-ի համար ԿԳՄՍՆ տրամադրել է 2.7մլն դրամ

Հանրապետության հրապարակի մետրոյի կայանում բեմադրված «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց: Ներկայացումը չընդունվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից, քանի որ այն չի համապատասպանում հայկական մշակույթի մոտիվներին:

Այսօր պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը բեմադրելու համար տրամադրել է 2,7 միլիոն դրամ, ինչը նույնպես շատ բուռն ընդունվեց քաղաքացիների կողմից, քանի որ վերջիններիս պնդմամբ 2,7 միլիոն դրամը շատ մեծ գումար է այդպիսի ներկայացում բեմադրելու համար:

ArmDaily.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցը, ով բեմականացման դերասաններից մեկն էր, նշեց, որ ինքը տեղյակ չի եղել, թե որքան է նախարարությունը տրամադրել բեմականացմանը,«Ես տեղյակ չեմ, թե 2.7 միլիոնը կոնկրետ ինչի վրա է ծախսվել: Երբ ես իմացա, որ բեմականացման ծրագիրը ԿԳՄՍ-ի կողմից դրամաշնորհ է շահել, ես շատ ուրախացա, բայց չեմ հարցրել, թե որքան գումար է տրամադրվել»:

Հիշեցնենք, ներկայացման բեմադրությունը մեծ աղմուկ եւ իրարանցում էր առաջացրել համացանցում ոչ ստանդարտ ձեւաչափի պատճառով: Ցուցադրման ժամանակ քաղաքացիներից ոմանք փորձել էին հասնել ներկայացման անդամներին, բարկացել եւ վիրավորել էին նրանց, իսկ անցորդներից մեկն էլ «զելյոնկա» էր լցրել ներկայացման մասնակիցների վրա: Բեմադրությունը ներկայացնելուց կարճ ժամանակ անց այն համացանցային քննարկումների առաջին թեմաների շարքում էր. որոշ օգտատերեր պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ