«Էսօր զինվոր էկավ մոտս… վստահ եմ որ այդ հարցն էլ կլուծվի…». Անդրանիկ Ղազարյան

Բժիշկ՝ էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել է հետյալ գրառումը.

Էսօր զինվոր էկավ մոտս,ստամոքսը նայեցի.
Իմացա որ Ջաբրաիլում սննդի խնդիր կա,վստահ եմ որ այդ հարցն էլ կլուծվի,արձագանքեցի որ տեղ հասնի
Նկարը ուշադրության համար:

Հիշեցնենք, որ 10-ից ավելի զորամասեր արդեն անցել են զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին։

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի  զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«3 տարվա ընթացքում մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ բոլոր զորամասերում նույն ձեըաչափով ապահովվի սննդի կազմակերպումը:

Այս պահին չորս զորամասում է նոր կարգը գործում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 5-րդ զորամասի համար, որը բավական հեռավոր է, նաեւ ընդգրկված է մարտական հերթապահության մեջ: Մյուս ամսից այդ զորամասում եւս կգործի սննդի մատուցման նոր կարգը: Կամաց-կամաց է լինելու գործընթացը»,- ասաց Տոնոյանը:

Էսօր զինվոր էկավ մոտս,ստամոքսը նայեցի.Իմացա որ Ջաբրաիլում սննդի խնդիր կա,վստահ եմ որ այդ հարցն էլ կլուծվի,արձագանքեցի որ տեղ հասնիՆկարը ուշադրության համար

Posted by Անդրանիկ Հայկի Ղազարյան on Monday, November 4, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ