«ՊՆ-ի բյուջեն բավարար է բոլոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու համար…». Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարության այսօրվա բյուջեն բավարար է, որ բոլոր մարտահրավերներին արձագանքի պատշաճ ձևով: Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով սահմանային իրավիճակի մասին` նախարարը նշել է, որ եղել է կարճաժամկետ լարվածություն, ինչը կարգավորվել է, իսկ ինչ վերաբերում է արցախյան հարցի շուրջ 3 ժողովուրդների համար ընդունելի տարբերակին, Դավիթ Տոնոյանը ևս կողմ է այս մոտեցմանը:

«Այլ տարբերակի դեպքում, երբ որևէ կողմը դժգոհ մնա, նշանակում է նույն լարվածության շարունակություն ու նույն ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն, այլ տարբերակ չկա»,- ասաց նախարարը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ բանակցային գործընթացում ռեալ տեղաշարժ չկա, նախարարը չհամաձայնեց:

«Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում, մեր դիվանագիտական ծառայությունը և արտաքին գործերի նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»,- նշեց Տոնոյանը` այլ մանրամասներ չցանկանալով ներկայացնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ