![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Հանրապետության թիվ 1 առանձնատան օրհնության կարգն են կատարել և կից տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Հանրապետության թիվ 1 առանձնատուն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ցուցադրել է Հանրապետության թիվ մեկ առանձնատունը՝ նշելով, որ մի քանի օր առաջ իր ընտանիքը տեղափոխվել է այդ առանձնատուն:
«Ինչպես հիշում եք, 2018 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել, որ այս տունը պետք է սեփականաշնորհի Սերժ Սարգսյանին, հետո, երբ արդեն պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը գոնե առժամանակ կարծում է, որ այդ որոշումը պետք է կասեցնել», — ասաց վարչապետը՝ շարունակելով․ «Այնուամենայնիվ, մեր կառավարությունը առաջին որոշումներից մեկը կայացրեց այս առանձնատան վերաբերյալ, և այս առանձնատան սեփականաշնորհման վերաբերյալ որոշումը չեղարկվեց:
Այդպիսով մենք համարեցինք, որ այս առանձնատունը պետք է վերադարձվի պետությանը և ինչպես և հարկ է, պետք է վերադարձվի հանրապետության ղեկավարին: Երբ Սերժ Սարգսյանն այս առանձնատնից հեռացավ, ինչպես և պետք է տեղի ունենար, ահա շարունակվեց, դա մի փուլն էր այս առանձնատունը պետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու և ահա հանրապետության վարչապետի ընտանիքը մի քանի օր առաջ տեղափոխվել է այս առանձնատուն»:
Ի դեպ, այսօր Հանրապետության թիվ 1 առանձնատան օրհնության կարգ կատարեցինք:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, November 3, 2019
![]()