«Էնքան անխելք դավադիր եմ, դավադրության մեջ եմ ներքաշվում, ու դա անում եմ Քոչարյանի և Ս․Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությա՞մբ․». վարչապետ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում զրուցում է քաղաքացիների հետ Ղարաբաղի հարցում շահարկումների մասին։

Նա անդրադարիձավ նաև իր որոշմամբ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու վերաբերյալ խոսակցություններին։

«Վերջերս իմ որոշմամբ,  բայց իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ՊՊԾ պետ Գրիգորի Հայրապետովը։ Այդ պաշտոնանկության վերաբերյալ այսպիսի թեզ առաջադրվեց․ ասում են՝ քանի որ Դուշանբեում Ալիևն ու Փաշինյանը վերելակով բարձրացել են, ուրեմն վերելակում դավադիր պայմանավորվածություններ են եղել, և քանի որ Գրիգորի Հայրապետովը երրորդ անձն է եղել, որ ներկա է եղել խոսակցությանը, ուրեմն ինքը լսել է դավադրության մասին, դրա համար են նրան աշխատանքից հեռացրել։

Ուրեմն էնքան անխելք դավադիր եմ, որ նախ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում, ու դա անում եմ Ռ․ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ․․․ Դրանից հետո ոչ թե պետք է ազատեի, այլ ընդհակառակը՝ պահեի»։

Նա նշել է, որ նման հակաքարոզչության վրա միլիոններ են ծախսվում։

Բայց ինչ լավա պատմում… ))

Posted by Taron Chakhoyan on Sunday, November 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ