![]()
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, փորձենք ի մի բերել երեկվա կատարվածը․
Լավ, փորձենք ի մի բերել երեկվա կատարվածը։
Այն, որ գործող իշխանության կողմնակիցներն ահավար առաջադեմ, կրթված ու պոստ-պոստմոդեռն մարդիկ են, սուտ կլինի, ինչպես նաև այն, որ հակառակ կողմում հավաքվածները չարոխներով ու չուխաներով ավանդապահներ են, նույնպես սուտ կլինի։
Աղջիկների ինքնադրսևորման ձևի ու ոճի մեջ ինչ-որ ահավոր բան չկար (կարևոր չի հաջողված էր, թե ոչ), ոչ էլ կոնտր քոչարին է տգիտության նշան։
Խնդիրն այդ ամենի կոնտեքստ է։ Կոնտեքստը շատ պարզ է. «հեղափոխականները» փորձում են իրենց առաջադեմ ներկայացնել, բայց ԱԺ-ում հանգրված իրենց քաղաքական էլիտան հաստատ կրթված ու հասունացած մարդկանց տպավորություն չի թողնում (մեղմ ասած), համանայն դեպս քայլական դմբլդոխ պատգանավորների հատուկենտ ելույթները հիմնականում ոչ հասունության նմուշներ են։
Հակառակ կողմն էլ քաղաքական ու գաղափարական կոնտր առաջարկ ևս չի կարողանում ձևակերպել, ինչը հասկանալի լինի շփոթված հանրության համար։
Կատարվածը, երկու կողմից էլ, գաղափարական, ու նաև մշակութաբանական հենք ու ինքնություն որոնելու փորձ էր։
Բուն կոնֆլիկտը կարևոր չէր, ամեն ինչ կոնտեքսի մեջ է պետք դիտարկել։
Լավ, փորձենք ի մի բերել երեկվա կատարվածը։ Այն, որ գործող իշխանության կողմնակիցներն ահավար առաջադեմ, կրթված ու…
Posted by Stepan Danielyan on Sunday, November 3, 2019
![]()