Ստամբուլը թշնամու մայրաքաղաք համարող Սարգիս Գրիգորյանը հանգստանում էր Թուրքիայում

Այս երկուսին դեռ վաղուց էի նկատել , որ շատ են սիրում ելույթներ , աղմկոտ վայրեր և ծափեր ու ծափեր․․․ Բնականի մեջ էր դա, այս որակի արտիստների մակարդակի շեմը մեկ էլ շատ -շատ հատեր մի լավ վարձատրվող ռեստորանում մի երկու կենաց ասել և ոչինչ ավելին․․․

Վերջերս Սարգիս Գրիգորյան ֆեյսբուքյան օգտատերը, ես դրանից ավել նրան էտպես էլ չտեսա ոչ մի տեղ, շատ ակտիվ ուղիղ եթերներով , գրառումներով ընտանիք, հայկական ավանդույթներ ու էլ աստված գիտի որտեղից ինչ անգիր արված կենաց- ճառեր էր հեգում, թե բա ինչ Ստամբուլ , ինչ Թուրքիա․․․ հա էլի ով ինչ ասեց․․․

Բայց , այ քեզ թարսություն, մարդիկ գնում էին հանգստանալու ու քանի որ բոլոր ուղղությունները սպառված էին էս մարդիկ էլ գերհոգնած էին ․․․ թռան Թուրքիա

Հա ով ինչ ասեց, մարդկանց իրավունքն է ․․․

Ու էսպես ընկավ վարագույրը, պատուհանից այն կողմ բոլորովին այլ մարդիկ , հայտնի հեղափոխական զույգը հայտվեց գործի և ասվածի հակասության կենտրոնում։

Կամաց — կամաց ջրի երես դուրս եկած օճառե պղպջակները սկսեցին գմփ լինել, բայց ես ձեր սիրած ոճով ասեմ հա․․․

Լսո՞ւմ եք ինձ:
Բավակա՜ ն է,
Հանեցե՛ք ձեր դիմակները:
Հանեցե՛ք,
Բարոյական այն պարապը,
Որ շատ վաղուց
Ամենքիս մեջ հորանջում էր
Կարծես անչար և անվնաս,
Հիմա արդեն չարչարում է ու տանջում է`
Վերածվելով մի անհատնում զկրտոցի…
Եվ թույն-փոշին ա՛յն խարտոցի,
Որ բանում է գիշեր ու զօր,
Բանում ինքնին և ինքնավար,
Նո՛ւյն-թույն փոշին հետզհետե
Ամե՜ն ինչի վրա թառում,
Խառնըվում է ամե՜ն ինչի`
Հացի՛,
Երգի՛,
Մտքի՛,
Շնչի՜:
Եվ խարտվածքի հոտ կփչի
Շուտով արդեն ամե՜ն ինչից`
Հացի՛ց,
Երգի՛ց,
Մտքի՛ց,
Շնչի՜ց…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ