Գեյերը դարձել են ԼԳԲՏ համայքի դեմ պայքարողներ, կանայք պայքարում են կանանց իրավունքները պաշտպանող նախագծի ընդունման դեմ․․․

Շավարշ Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ես հարգում եմ իրենց գաղափարների և սկզբունքների համար պայքարող, այս կամ այն հարցերի հետ կապված իրենց կարծիքը և տեսակետը հստակ արտահայտող, իրենց գաղափարներին և սկզբունքներին հավատարիմ մնացող մարդկանց, անկախ նրանից ես իրենց հետ համակարծիք եմ թե ոչ։

Բայց վերջին շրջանում բոլորը կարծես դարձել են պայքարողներ և արդարացնողներ։ Կան մարդիկ և մարդկային խմբեր, ովքեր անկախ ամեն ինչից, անկախ երևույթի բովանդակությունից և նշանակությունից դեմ են և բողոքում են և կան մարդիկ և մարդկային խմբեր, ովքեր անկախ երևույթի բովանդակությունից և նշանակությունից կողմ են և պաշտպանում են։

Գեյերը դարձել են ԼԳԲՏ համայքի դեմ պայքարողներ, կանայք պայքարում են կանանց իրավունքները պաշտպանող նախագծի ընդունման դեմ, այլասերվածները, երկրի ու ազգի շահը տարիներ շարունակ ոտնահարողները խոսում են ազգային արժեքների պաշտպանությունից, անբարոյականները բարոյականությունից ……

Նշածս մարդիկ և մարդկային խմբերը կարող են ամիսը մեկ կարծիք և տեսակետ փոխել, ամիսը մեկ տերեր փոխել և ամենազարմանալին այն է, որ իրթնց թվում է թե իրենք շատ կարևոր մարդիկ են և իրենցից ինչ որ բան են ներկայացնում։

Ես հարգում եմ իրենց գաղափարների և սկզբունքների համար պայքարող, այս կամ այն հարցերի հետ կապված իրենց կարծիքը և տեսակետը…

Posted by Shavarsh Soghomonyan on Sunday, November 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ