![]()
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Կրկին ու վերջին անգամ զգուշացնում եմ չարախոս-ստախոսներին.
եթե հետայսու կլսեմ թեկուզ փոքրիկ սուտ, որը կապված է իմ անվան կամ իմ գործունեության հետ, ապա այդ ժամանակ ես չեմ ալարի ու կանցնեմ ձեր բակերով և կպատմեմ ձեր ընտանիքի անդամներին ու հարևաններին ձեր անբարո, թեթևաբարո ու այլասեռված անցյալների մանրամասները:
Ինձ ճանաչող մարդիկ գիտակցում են, եթե ես մի բան ասում եմ, եթե մի բան հայտարարում եմ, ապա ունեմ բավարար լուրջ ինֆորմացիա և փաստացի ապացույցներ:
Համացանցում և ոչ միայն, կլուսաբանեմ ձեր կյանքի մութ, թաքուն ու «ռոմանԾիկ» իրադարձությունները, որոնք ստիպված եք եղել անել հանուն դրամի կամ պաշտոնի համար: Ակամայից հիշեցի Մեծն Սևակի խոսքերը.
— լրբրը սրբեր են դառել:
Այս ամենին, եթե գումարենք ձեր «թեթև» հանցագործությունները, որոնք ևս արել եք կամովի կամ էլի ստիպված, ապա չի բացառվում, որ անազատության մեջ ափսոսանք կզգաք, որ բանսարկություններով եք զբաղված եղել:
Հանգիստ նստեք տեղներդ ու հիշեք.
— ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ.
Կրկին ու վերջին անգամ զգուշացնում եմ չարախոս-ստախոսներին.եթե հետայսու կլսեմ թեկուզ փոքրիկ սուտ, որը կապված է իմ անվան…
Posted by Սահակ Մանուկի Ասատրյան on Sunday, November 3, 2019
![]()