![]()
Դերասան Հովհաննս Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրառում է կատարել.
«Քրիստոսից հետո երկրորդ մարդն ու Փաշինյանը». ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սամվել Ալեքսանյանի ընկերության ֆաբրիկայի բացմանը:
Ալեքսանյանի ավագ դստեր ներկայացմամբ՝ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը սկսել է գուլպաների արտադրությամբ՝ հարյուր աշխատակիցներով, իսկ չորս տարի անց աշխատակիցների թիվը հասավ հազար հինգ հարյուրի: Ապա ընկերությունը սկսել է զբաղվել հագուստի եւ գործվածքի արտադրությամբ:
Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Կարապետյանի խոսքով՝ այժմ համագործակցում են իտալական «Սարտիս» ընկերության հետ, արդյունքում հիմնադրվել է «Սարտեքս» հայկական ընկերությունը: Նրա ներկայացմամբ՝ եկող տարի Արտաշատում նոր արտադրություն կբացեն՝ տնային տեքստիլի:
![]()
![]()