Դավիթ Հովասափյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ հավաքականը նվաճեց առաջին մեդալը:

130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Բրոնզի համար պայքարում նա հաղթեց Ղազախստանը ներկայացնող Մանսուր Շադուկաևին:

Հիշեցնենք, որ Դավիթը հաղթել էր իր երկու գոտեմարտերը 1/8 և 1/4 եզրափակիչներում, սակայն հետո կիսաեզրափակչում պարտվել էր վրացի ըմբիշին:  Մեր մյուս մարզիկը՝ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է ադրբեջանցի Զաուր Ալիևին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ