![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման հարցը։ Բնականաբար՝ հարկատուներիս հաշվին։ Նիկոլ Փաշինյանին այլևս չի բավարարում նախկին ղեկավարներին սպասարկած Airbus A319 ինքնաթիռը։
Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այս օրերին վարչապետի աշխատակազմում քննարկվում է պետական միջոցներից ավելի քան 55 մլն դոլար դուրս գրել՝ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար: Ինչո՞ւ է մեկ տարի պաշտոնավարած վարչապետն իրեն նման ճոխություն թույլ տալիս, այն դեպքում, երբ իրեն սպասարկող և նախկիններին սպասարկած ծառայողական ինքնաթիռն ընդամենը 10 տարի առաջ է ձեռք բերվել հենց գործարանից, և գործարանը երաշխավորում է այն շահագործել՝ օրական նվազագույնը 10 հազար կիլոմետր թռիչք իրականացնելով և 15 տարուց ավելի։
Այս և ԱՄՆ մասնավոր ինքնաթիռով վարչապետի այցի առնչությամբ այսօր Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան է հնչեցրել խորհրդարանում:
Այս ամենը բավական մեծ աղմուկ բարձարացրեց հանության որոշ շրջանակներում, որի մի մասը այսօր ակցիա է իրականացրել Գյումրիում։
Այս ամենին է անդրադարձել Վահագն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում․
Գյումրիում քոչարյանի համակիրները մտնում են տնակներ ու ԴՑՊ- ով հիվանդին պլակատ են տալիս ու ծնողներն էլ ասում են Նիկոլի արևը թաղեմ : Լավ ինչքան ստոր եք դուք, որ հիվանդ և անապահով ընտանիքին և ընտանիքներին ձեր քաղաքական շահերի համար եք օգտագործում: Ինչքան եք փոքրոգի չեմ կարող պատկերացնել:
Գյումրիում քոչարյանի համակիրները մտնում են տնակներ ու ԴՑՊ ով հիվանդին պլակատ են տալիս ու ծնողներն էլ ասում են Նիկոլի…
Posted by Վահագն Խաչատրյան on Saturday, November 2, 2019
![]()